|
ՀԳԱ հանդես է եկել մի շարք
նախաձեռնություններով, որոնք նրան ճանաչում են բերել
հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Ասոցիացիայի
նախագահը և վարչության անդամներն ու գրադարանավարները
մասնակցել են միջազգային մի շարք համագումարների,
կոնֆերանսների, խորհրդակցությունների, հանդես եկել
զեկուցումներով և ելույթներով:
Ասոցիացիան իրագործել է մի շարք
ծրագրեր` կախված գրադարանային բազմաթիվ հիմնախնդիրների,
հատկապես կադրերի վերապատրաստման, ժամանակակից գրադարանային
գործընթացներին ծանոթացնելու և մասնագիտական իմացությունը
խորացնելու նպատակով:
ՀԳԱ թերևս ամենակարևոր նախաձեռնությունը <<Ազգային
գրադարանային շաբաթ>> մասշտաբային միջոցառման կազմակերպումը
և անցկացումն է, որը հանրապետությունում արդեն ավանդույթի
ուժ է ձեռք բերել և նվաճել հասարակության համակրանքը:
Ասոցիացիայի ջանքերը նպաստեցին, որ հանրապետությունում
ընդունվի Գրադարանավարի օրը, որը 2004-ից նշվում է
հոկտեմբերի 7-ին:
Ասոցիացիայի անդամների թիվը վերջին տարիներին բազմապատկվել
է: Դա վկայում է այն մասին, որ գրադարանային աշխատողները
ճանաչում և վստահում են այս կազմակերպությանը:
ՀԳԱ-ն հրատարակում է ամենամյա <<Հայկական գրադարան>>
տարեգիրքը, որտեղ արծարծվում են գրադարանային աշխատողներին
հետաքրքրող բազմաթիվ խնդիրներ:
2008-ին ասոցիացիան հրատարակեց նաև <<Գիրքը և ես>> դպրոցական
լավագույն շարադրությունների երրորդ ընտրանին:
Հայկական գրադարանային ասոցիացիայի գերխնդիրն է մեր
գրադարանային հանրությանը միջազգային ասպարեզում ինտեգրելը և
քաղաքակիրթ, գրագետ, ժողովրդական հասարակության ձևավորելուն
նպաստելը: Թե որքանով դա կհաջողվի մեզ, ցույց կտա ժամանակը:
Իսկ այժմ կոչ ենք անում համախմբվել գրադարանային ասոցիացիայի
շուրջ և պահպանել ու զարգացնել հայոց բազմադարյան մշակույթը:
Լավագույն մաղթանքներով`
|
Դավիթ Սարգսյան
Ասոցիացիայի նախագահ |
|
|