<%@LANGUAGE="VBSCRIPT" CODEPAGE="1252"%> Armenian Library Association - Activities
English version

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

<<Կովկաս>> գրադարանավարների վերապատրաստման կենտրոնում դասընթացների կազմակերպում


Աշխատանք <<ՀՀ Գրադարանային գործի մասին օրենքի>> նախագծի հետ


<<Հայկական գրադարան>>  տարեգրքի 10-րդ համարի հրատարակում

 

ԻՐԱԳՈՐԾԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են զարգացնելու

 

Հայաստանի գրադարանները, բարձրացնելու գրադարանավարների մասնագիտական պատրաստվածության աստիճանը, նպաստել նոր տեխնոլոգիաների ներթափանցմանը, գրադարանային սպասարկման արդյունավետությանը և այլն: Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստեր իրականացված ծրագրերից.

1995թ., 10 մայիսի. Հայաստանի Ազգային գրադարանի և Հայաստանի Ազգային գրապալատի հետ համատեղ <<ՀՀ փաստաթղթերի պարտադիր օրինակների ստացման կարգի ներկա վիճակը և ԱՊՀ երկրների հետ համագործակցության հեռանկարները>> թեմայով կլոր սեղան:


1996թ., 10 հուլիսի. Կլոր սեղան` նվիրված Հայաստանի գրադարանների վիճակին: (Հայաստանի Ազգային, Երևանի պետական համալսարանի գիտական, Խնկո-Ապոր անվ. ազգային մանկական, Հանրապետական գիտաբժշկական, Հանրապետական գիտատեխնիկական և այլ գրադարանների ներկայացուցիչների կողմից ելույթներ): Քննարկման արդյունքում ընդունված որոշմամբ ելույթների արձանագրությունը ուղարկվել է պետական մարմիններին:


1998թ., մարտ-հունիս. <<Գրադարանի աշխատակազմի ուսուցում>> ծրագրի շրջանակներում 4 փուլով դասընթացներ` մասնակցությամբ` Երևանի 9 գրադարանների 78 գրադարանային աշխատողների (Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) հայկական մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ):


1998թ., 2 հոկտեմբերի. <<Գրադարանների թվայնացումը և հայկական էլեկտրոնային գրացուցակների ստեղծման խնդիրը>>, Գիտաժողով (Զեկուցումների մի մասը տպագրվել են Ասոցիացիայի <<Տեղեկագրք>> 3-րդ համարում):


1998թ., 21-24 հոկտեմբերի. Եռօրյա սեմինար Երևանում` 9 մարզային հանրապետական գրադարանների 18 ներկայացուցիչների մասնակցությամբ: Սեմինարի ավարտից հետո նրա մասնակիցներից երկուսը մասնակցեցին ԲՀԻ -ի հայտարարած դրամաշնորհի մրցույթին` համակարգիչներ ձեռք բերեցին գրադարանի համար, ինչպես նաև բարելավեցին գրադարանի ֆոնդերի մի մասի պահպանության պայմանները:


1999թ., մարտ-ապրիլ. Արարատի մարզային հանրապետական գրադարանի հետ համատեղ 60 գրադարանային աշխատողների 3-շաբաթյա ուսուցում:


2000թ., հունվար-հուլիս. <<Տեխնիկական միջոցներ EIFLDirect ծրագրի մասնակիցների համար>> դրամաշնորհի շրջանակներում 9 գրադարանների ապահովում DVD ընթերցող տեխնիկայով:


2000թ., դեկտեմբեր - 2001թ. ապրիլ. Ասոցիացիայի կազմակերպած 6 սեմինարներին մասնակցեցին մոտ հարյուր գրադարանային աշխատող, նաև` հանրապետության մարզերից:


2002թ., 14-20 ապրիլի. 1-ին անգամ մեր հանրապետությունում կազմակերպվեց Ազգային գրադարանային շաբաթ:


2002թ., 27-30 սեպտեմբերի. Ամերիկյան գրադարանային միության, Վրաստանի ու Ադրբեջանի գրադարանային կազմակերպությունների հետ եռօրյա սեմինարի կազմակերպում Երևանում:


2002թ., սեպտեմբեր. Հայաստանի Ազգային գրադարանում Հայկական գրադարանային ասոցիացիայի գրադարանավարների վերապատրաստման <<Կովկաս>> կենտրոնի բացում:


2003թ., հոկտեմբեր. <<Հարավային Կովկասի գրադարանները, և ով ով է գրադարանային բնագավառում>> ռուսերեն տեղեկատուի հրատարակում:


2003թ., Ասոցիացիայի աջակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական և Երևանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանների կայքէջերի պատրաստում:

2003թ., հոկտեմբեր. 16 գրադարանային աշխատողների մասնակցում Եգիպտոսի Արաբական հանրապետությունում կազմակերպված երկշաբաթյա գրադարանային դասընթացների:


2004թ., 22 ապրիլի. ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը` Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, հաստատվեց իբրև գրադարանավարի օր:


2005թ., 4 նոյեմբերի. Ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքը Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին / տե'ս <<Հայկական գրադարան>> տարեգրքի 9-րդ համարը:


2005թ., ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարություն հիմնադրամի՚ դրամաշնորհի միջոցով Երևանի Վարդաշենի և Նուբարաշենի հատուկ կրթական հաստատությունների գրադարանների համալրում գրքերով, գրադարակներով, անհրաժեշտ այլ պիտույքներով:


2005թ., Ավարտին է հասցվել համաեվրոպական <<Կալիմերա>>  դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է գրադարանների, թանգարանների և արխիվների համագործակցությունը`թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Կատարվել է դրա թարգմանությունը, խմբագրումը և տեղադրվել ինտերնետային էջում:

 

2006թ., ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել <<Գրադարանների մասին ՀՀ օրենքի>> նախագիծը:

 

2006թ., ՀՀ Ազգային ժողով ՀԳ Ասոցիացիան կատարում է նաև Ամենամյա Ազգային գրադարանային շաբաթի նախապատրաստման աշխատանքներ:

 

Դեպի էջի սկիզբը

Հայաստանի Հանրապետության գրադարանները

 

 

© ՀԳԱ, Հայաստան, 2002-2010