<%@LANGUAGE="VBSCRIPT" CODEPAGE="1252"%> Armenian Library Association - About us
English version

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

 

Պատմությունը

Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) հիմնադրվել է 1994թ. հոկտեմբերի 7-ին: Ասոցիացիան ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի կողմից պաշտոնապես գրանցվել է 1995թ. մարտին (վերագրանցումները` 1998թ. մարտի 6-ի կոլեգիայի թիվ 9/1-3 որոշմամբ և 2001թ. մարտի 20-ի թիվ 316 հրամանով): 2004թ. դեկտեմբերի 13-ին Պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի կողմից վերագրանցվել է որպես Հայկական գրադարանային ասոցիացիա:


Ասոցիացիայի հիմնադրման նախաձեռնողներն են` Հայաստանի Ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնակազմ, Գիտա-բժշկական, Գիտա-տեխնիկական, Խնկո Ապոր անվան մանկական հանրապետական, Ավ. Իսահանյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանները, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությունը:


1996-2003թթ. ՀԳԱ-ն եղել է Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության (ԻՖԼԱ) անդամ: Ասոցիացիայի ներկայացուցիչները 1997թ. մասնակցել են ԻՖԼԱ-ի 4 մշտական հանձնաժողովների աշխատանքին: Ասոցիացիայի ներկայացուցիչը ընդգրկված է եղել <<Ազատ տեղեկատվության և արտահայտման ազատության>> հանձնաժողովի կազմում: Անդամավճար չունենալու պատճառով ՀԳԱ-ն 2003 թվականից դուրս է մնացել ԻՖԼԱ-ի կազմից:


Ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցել են ԻՖԼԱ-ի, Ամերիկյան գրադարանային միության, Վրաստանի տեղեկատվական մասնագետների միության, Ռուսական գրադարանային միության, Բաց հասարակության ինստիտուտի, Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդի և այլ կազմակերպությունների անցկացրած գիտաժողովներին, սեմինարներին:


Ասոցիացիայի շարքերում ընդգրկված են շուրջ 40 գրադարանների ավելի քան 240 ներկայացուցիչներ:


Ասոցիացիայի պաշտոնական տպագիր օրգանը ամենամյա <<Տեղեկագիրքն>> է:
 

Դեպի էջի սկիզբը

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀԳԱ-ին կարող է անդամագրվել 18 տարին լրացած ցանկացած գրադարանային աշխատող կամ տեղեկատվական մասնագետ:


Ասոցիացիայի ղեկավար մարմինները` նախագահը, վարչությունը, հանձնաժողովները ընտրվում են երկտարյա ժամկետով` համագումարի միջոցով:


Ասոցիացիայի նախագահի իրավասության շրջանակում են ասոցիացիայի գործունեության հետ կապված բոլոր հարցերը, բացառությամբ այն հարցերի, որոնք կանոնադրությամբ վերապահված են միայն Ասոցիացիայի համագումարին:


Ասոցիացիայի բյուջեն ձևավորվում է անդամավճարներից, գրադարանների և անհատների նվիրատվություններից և բարեգործական կազմակերպությունների դրամաշնորհներից:


Ասոցիացիայի պաշտոնական խոսնակը ՙՀայկական գրադարան՚ տարեգիրքն է, որը տպագրվում է վարչության նիստի հաստատմամբ:


Յուրաքանչյուր տարի կազմակերպվող ընդհանուր ժողովում տրվում է Ասոցիացիայի վարչության հաշվետվությունը տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ: Կազմակերպվում են նաև գրադարանային գործի զարգացման խնդիրներին, փորձի և տեղեկատվության փոխանակությանը նվիրված գիտաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, բանավեճեր և այլ միջոցառումներ:
 

Դեպի էջի սկիզբը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ասոցիացիայի նպատակներից է մասնակցությունը միջազգային գրադարանային համագործակցությանը: 1995թ. վերջին Ասոցիացիան դիմեց Գրադարանային միությունների և կազմակերպությունների միջազգային դաշնության (ԻՖԼԱ) ղեկավար մարմիններին` անդամագրության խնդրանքով: 1996թ օգոստոսին Պեկինում ԻՖԼԱ 62-րդ գլխավոր կոնֆերանսում Ասոցիացիան ընտրվեց ԻՖԼԱ անդամ` ազգային-անդամ ասոցիացիայի կարգավիճակով: Ասոցիացիան մասնակցել է ԻՖԼԱ չորս մշտական հանձնաժողովների աշխատանքներին: Ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցել են ԻՖԼԱ-ի` 1997-2002թթ. բոլոր կոնֆերանսներին:

 

ՀԳԱ-ն Ադրբեջանի և Վրաստանի գրադարանային աշխատողների հետ մասնագիտական շփումները հաստատել է    1996-1997 թվականներից:


1997թ., 3-5 մայիսի, Երևան. <<Գրադարանը իբրև տեղեկատվական կենտրոն. նոր կերպարանք>>, կոնֆերանս` մասնակցությամբ` Հայաստանից`20, Վրաստանից 15, Միացյալ Նահանգներից` 2 գրադարանավարների:

1998թ., 3-5 հունիսի, Թբիլիսի. <<Գրադարաններ` տեղեկատվություն ստանալու հնարավորություն>> տարածաշրջանային կոնֆերանս` մասնակցությամբ Ասոցիացիայի 10 ներկայացուցիչների (կոնֆերանսը կազմակերպել էր Վրաստանի Տեղեկատվական մասնագետների միությունը):

1999թ., 18-21 ապրիլի. Ասոցիացիայի 5 ներկայացուցիչներ մասնակցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանի 2-րդ կոնֆերանսի աշխատանքներին:

2000թ., մարտ, Թբիլիսի. Ասոցիացիայի 9 ներկայացուցիչներ մասնակցեցին Վրաստանի տեղեկատվական մասնագետների միության կազմակերպած երկշաբաթյա դասընթացներին, որում ընդգրկված էին 7-ական գրադարանավար Հարավային Կովկասի հանրապետություններից:

2001թ., 5-8 մայիսի, Թբիլիսի. Ասոցիացիայի 10 անդամներից կազմված պատվիրակությունը մասնակցեց Ամերիկյան գրադարանային միության նախաձեռնությամբ կազմակերպված Հարավ-Կովկասյան տարածաշրջանային կոնֆերանսին /տե'ս Ասոցիացիայի <<Տարեգրքի>> 5-րդ համարի նյութերը:


2001թ., 9-17 հունիսի, Ղրիմ. <<Գրադարանները և ասոցիացիաները փոփոխվող աշխարհում. նոր տեխնոլոգիաներ և համագործակցության նոր ձևեր>> միջազգային 8-րդ գիտաժողով, որին մասնակցեցին Ասոցիացիայի 4 ներկայացուցիչներ:

 
2001թ., 3-15 դեկտեմբերի, Երևան. Հայկական գրադարանային ասոցիացիայի և Վրաստանի տեղեկատվական մասնագետների միության հետ համատեղ` երկշաբաթյա վերապատրաստման դասընթացների կազմակերպում, որին մեր հանրապետությունից մասնակցեց 17 գրադարանային աշխատող:


2002թ., Երևան. Հայկական գրադարանային ասոցիացիան դարձավ <<@ Քո գրադարանը™>> միջազգային շարժման մասնակիցը:


2002թ., 18-23 օգոստոսի, Գլազգո. Ասոցիացիայի 3 ներկայացուցիչներ մասնակցեցին <<ԻՖԼԱ>>  խորհրդի 68-րդ նիստին և գլխավոր կոնֆերանսին:


2002թ., 27-30 սեպտեմբերի, Երևան. Հարավ-Կովկասյան գրադարանային գիտաժողով` մասնակցությամբ` Հայաստանի, Վրաստանի, Ասրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների 37 գրադարանային մասնագետների:


2003թ., հոկտեմբեր, Կահիրե. Ասոցիացիայի նախաձեռնությամբ հայ գրադարանավարների 16 հոգանոց մի խումբ ստացավ մասնագիտական վերապատրաստում:


2005թ., 14-24 նոյեմբերի, Իրան. Ասոցիացիայի նախագահ Դ. Սարգսյանը և քարտուղար Ռ. Ղազարյանը այցելեցին Իրան` նպատակ ունենալով հետագայում Ազգային գրադարանային շաբաթի միջոցառումներին ապահովել Սպահանի և Թեհրանի գրադարանային ներկայացուցիչների մասնակցությունը:

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ասոցիացիայի կանոնադրությունը կարող եք բեռնաթափել որպես MS Word փաստաթուղթ այստեղից:

Դեպի էջի սկիզբը

 

Հայաստանի Հանրապետության գրադարանները

 

 

© ՀԳԱ, Հայաստան, 2002-2010